National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.02.2014
Հունաստանի խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսը այցելեց Ծիծեռնակաբերդ
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով փետրվարի 25-ին երկօրյա պաշտոնական այցով Երեւան ժամանեց Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակությունը։

Զվարթնոց օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորեցին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը։

Ընդունելության պաշտոնական արարողակարգից հետո Հունաստանի Հանրապետության խորհրդարանի ղեկավարն ու նրա գլխավորած պատվիրակությունը մեկնեցին Ծիծեռնակաբերդ։

Վանգելիս Մեյմարակիսն ու պատվիրակության անդամները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգեցին 1915թվականի Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Բարձրաստիճան հյուրը «Հիշողության պուրակ»-ում տնկեց մշտադալար եղեւնի։

Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսը լրագրողների հետ կիսելով իր տպավորությունները, նշեց- «Մեծ հարգանքով ենք եկել ծաղկեպսակ ու ծաղիկներ դնելու այս հուշարձանին։ Ինչպես գիտեք Հունաստանի խորհրդարանը ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, եւ ես արտահայտում եմ ողջ հույն ժողովրդի, պատգամավորների, նախարարների, քաղաքական գործիչների կարծիքը։

Ինձ համար մեծ պատիվ եւ մեծ ուրախություն է գտնվելու Հայաստանում։ Ընդհանուր արժեքներ եւ սկզբունքներ ներկայացնող պետություններ են Հունաստանն ու Հայաստանը։

Հայաստանում հույները զգում են, որ իրենք գտնվում են իրենց հայրենիքում՝ Հունաստանում, եւ Հունաստանում հայերը զգում են, որ իրենք գտնվում են իրենց հայրենիքում՝ Հայաստանում։

Ես համոզված եմ, որ երկու երկրներն ունեն բավականին լավ համագործակցություն եւ հույս ունեմ, որ կա անհրաժեշտ ներուժ այդ համագործակցությունն առավել ընդլայնելու։

Խորհրդանշական է եւ մեծ նշանակություն ունի մեր այցը Հայաստան, քանի որ Հունաստանը ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը»։ 

Վանգելիս Մեյմարակիսը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015 թ.-ին Հունաստանի խորհրդարանում կկազմակերպվի ցուցահանդես:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...

16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am